
«2020 թվականի ընտրություններին հանրությանը կներկայանանք թարմացված թիմով և հետաքրքիր ծրագրով», — այս մասին interpressnews-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:
Նրա խոսքով մեկ տարի առաջ «Վրացական երազանքի» կողմից սկսած նոր կադրերի ներգրավման գործընթացը կուսակցությանը հաջողակ փորձ ունեցող կադրեր է տվել:
«Բոլոր անդամները, ովքեր իրենց ներդրումն են ունեցել երկրի զարգացման ու բարեփոխումների գործում, ապագայում նույնպես թիմում իրենց արժանի տեղը կստանան: Ոչ մեկի համար ինքնանպատակ չէ խորհրդարանի անդամ դառնալը կամ պետական պաշտոնը, սա ուղղակի գործ անելու հնարավորություն է: Մինչև 2020 թվականի ընտրությունները մեզ կմիանան նոր կադրեր: Այսպես եղավ 2016 թվականին և այսպես կլինի նաև հիմա»,- հայտարարել է Թալակվաձեն: