
«Ընտրություններից հետո ի հայտ կգա նոր կուսակցություն: Կուսակցությունն արդեն հիմնվել է և կոչվում է «Օրենք և արդարություն», — այս մասին հայտարարել է հրապարակախոս Թակո Չարկվինին:
Ըստ Չարկվինիի՝ ընտրությունների երկրորդ փուլում նրանք կշարունակեն սատարել միասնական ընդդիմության թեկնածուին՝ Գրիգոլ Վաշաձեին, իսկ արդեն ընտրություններից հետո նոր կուսակցությունը կմեկնարկի աշխատանքներն ու կպատրաստվի գալիք խորհրդարանական ընտրություններին։
«Այժմ երկրորդ փուլն է: Այսօր մենք կորցնում ենք մեր երկիրը` իշխանությունների հայտարարությունների ֆոնին: Որևէ մեկը չի «խելագարվում» Վաշաձեի համար, սակայն ես գիտեմ անձանց, որոնք քվեարկում են միավորված ընդդիմության համար, քանի որ անընդունելի են համարում Մեչիթովի և Զուրաբիշվիլիի հայտարարությունները», — նշել է Թակո Չարկվինին: