Ընտրությունների խնդիրների շուրջ աշխատանքային հանդիպում է կայացել Վրաստանի գերագույն, վերաքննիչ, քաղաքային և շրջանային դատարանների վարչական գործերը քննող դատավորների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վարչական պալատի նախագահ Դիմիտրի Գվրիտիշվիլին, Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) խորհրդարանական և ընտրական համագործակցության բաժնի ղեկավար Լիրի Կոպաչի-դի Միքելեն։
ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին հանդիպման մասնակիցների հետ խոսել է քվեարկության գործընթացում ընտրական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման մասին։ Զրույցի ընթացքում շոշափվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են տեխնոլոգիաներին հարմարեցված ենթակառուցվածքների ստեղծումը, մարդկային ռեսուրսների հզորացումը, տեղեկատվական քարոզարշավը, էլեկտրոնային ընտրությունների իրավական կարգավորման հարցերը և այլն։
Աշխատաժողովի շրջանակներում քննարկվել են Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները և տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ ԿԸՀ-ի ընդունած ակտերը։