Ընտրությունների պատճառով փակ «անցակետերը» խնդիրներ են ստեղծում

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) Ախալգորիի «անցակետերը» ժամանակավորապես փակվել են և մինչ օրս չեն բացվել, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։

Այդ տեղեկությունը հաղորդել է վրաստանյան «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։

Ցխինվալիի շրջանի, այսպես կոչված, օկուպացիոն ռեժիմի նախագահ Ալան Գագլոևը «անվտանգության խորհրդի նիստում» ընդունել է «անցակետերը» փակելու որոշումը և ասել, որ «խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վրաստանում իրավիճակը, հավանաբար, դուրս կգա վերահսկողությունից»:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Օձիսիի «անցակետը» մոտ ապագայում չի բացվի, չնայած ընտրություններն ավարտվել են (Ախալգորիի և Ջավայի շրջանների բնակիչները կարող են, այսպես կոչված, սահմանը հատել ամեն ամսվա 20-ից 30-ը)։

Ըստ օկուպացիոն ռեժիմի դե ֆակտո նախագահի՝ որոշումն ընդունվել է «ապահովելու համար բնակչության անվտանգությունը և բացառելու Վրաստանի արևմտամետ ու ազգայնական արմատական ​​ուժերի հնարավոր սադրանքները»։

DRI-ն նշել է` օկուպացիոն ռեժիմը, ամենայն հավանականությամբ, արևմտամետ ընդդիմությանն է համարում «արմատական ​​ազգայնական ուժեր»։