Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարակից տարածքում երեկ երեկոյան ընդդիմության ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել՝ կապված ընտրությունների օրվա հետ: Ընդդիմության ներկայացուցիչները բողոքում են, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն աշխատանքային օր է նշանակվել՝ նոյեմբերի 28-ին:
Նշենք, որ ԿԸՀ-ում որոշումը կայացվել է վիճաբանության և աղմուկի ֆոնին: Ընդդիմության ներկայացուցիչներն ի նշան բողոքի՝ հեռացել են ԿԸՀ նիստից:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հայտնում են, որ ԿԸՀ-ում բանավեճն անիմաստ են համարել՝ հաշվի առնելով, որ իշխող «Վրացական երազանքը» նախապես որոշած է եղել ընտրությունների օրը»։