Ընտրությունների միջազգային հետաքննություն. ընդդիմություն-ԵՄ դեսպան հանդիպման թեման

Վրաստանի արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ավարտել են Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինկիի հետ հանդիպումը։

ԵՄ ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի ներկայացուցիչ Բադրի Ջափարիձեն, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան և «Միասնություն — Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան։

Հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ընդդիմության առաջնորդներն ասել են՝ զրույցի հիմնական թեման հոկտեմբերի 26-ի ընտրությունների միջազգային հետաքննությունն էր։

Բադրի Ջափարիձեն ասել է, որ «շատ օգտակար, տեղեկատվական զրույց էր ԵՄ ներկայացուցչության ղեկավարի հետ»։ Նրա խոսքերով, դեսպանին զեկուցվել է, թե «ինչ ապացույցներ են ձեռք բերվել, որոնք ուղղակիորեն հաստատում են, որ ընտրական գործընթացը «Վրացական երազանք»-ը գողացել է, և թե ինչ կարող է անել Եվրամիությունը վրաց ժողովրդի համար»։

Թինա Բոկուչավայի կարծիքով՝ Եվրամիության ներգրավվածությունը ընտրությունների հետաքննությանը կարևոր է, քանի որ նրանք ունեն 100 տոկոս հավաստի տեղեկատվություն, որ այդ ընտրություններն իսկապես կեղծվել են։

Նիկա Գվարամիան նշել է՝ «եվրոպական հանրությունը լիովին տեղեկացված է, սպասում է, որ վրաց ժողովուրդը ներկայացնի արդեն գոյություն ունեցող (ընտրակեղծարարությունը հաստատող-հեղ.) փաստաթղթերը»։ Գվարամիայի խոսքով, իրենք պատասխան են ստացել, որ կա միջազգային հետաքննության հնարավորություն:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների հետ հանդիպման մասին տեղեկատվությունը Եվրամիության ներկայացուցչությունը չի հրապարակել։

Ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունների արդյունքները համարում են կեղծված, հանրահավաքներ են անցկացնում՝ պահանջելով նոր ընտրություններ նշանակել։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ընտրությունները կեղծված է համարում։

Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները արժանացան միջազգային քննադատական ​​արձագանքներին: Արևմտյան առաջնորդները ընտրությունները գնահատելիս հիմնվում են դիտորդների եզրակացությունների վրա, որոնք խոսում են նախընտրական շրջանի և ընտրությունների օրվա հետ ուղեկցող խախտումների մասին։

Հունգարիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարները շնորհավորել են վարչապետ Կոբախիձեին իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընտրություններից հետո Վրաստանում էր միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո եվրոպական այլ երկրներ և ԱՄՆ-ը Վրաստանի կառավարությանը կոչ են անում հետաքննել խախտումները՝ մինչ այժմ ձեռնպահ են մնալով «Վրացական երազանք»-ին շնորհավորելուց։