Էլեկտրոնային ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական քարոզարշավի շրջանակներում կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կիրականացնի լայնածավալ նախագիծ։ Սեպտեմբերի 11-ին երկրի 598 ընտրատեղամասերում, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, ընտրությունների իմիտացիա կանցկացվի, որին կարող է մասնակցել ցանկացած ընտրող։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն։
Ծրագրի նպատակն է տեղեկացնել ընտրողներին ընտրական տեխնոլոգիաների կիրառման մասին և զարգացնել քվեարկության ընթացակարգերի գործնական հմտությունները։
Ընտրողներն անձամբ կծանոթանան ինքնության ստուգման և ձայների հաշվման սարքերի աշխատանքին։
Սեպտեմբերի 11-ին կեղծ քվեարկության գործընթացը կսկսվի ժամը 11:00-ից և կշարունակվի մինչև 18:00-ն։ Ընտրատեղամասերի ցուցակը, որտեղ կանցկացվի ընտրությունների իմիտացիա, հասանելի է հետևյալ հղումով՝ https://cesko.ge/static/file/202409085742-imitacia.pdf։
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների գրեթե 90 տոկոսը կքվեարկի ընտրական տեխնոլոգիաների կիրառմամբ։