Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 16:00-ից ի վեր Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում ցույց է՝ Միավորված ընդդիմությունն ու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները բողոքարկում են ընտրութունների արդյունքները:
Ինչպե՞ս են արձագանքել Վրաստանում հոկտեմբրի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին անցողիկ շեմը հաղթահարած 9 կուսակցությունից 8-ը:
Եվրոպական Վրաստան
Գիգի Ուգուլավա
««Եվրոպական Վրաստանը» չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները: Անձամբ ես խորհրդարան չէի մտնի: «Եվրոպական Վրաստանը» գտնում է, որ ընտրություններ չեն եղել և չենք ճանաչում այս ընտրությունների իրավասությունները»
Միացյալ ազգային շարժում
Նանուկա Ժորժոլիանի
«Անհավատալի է: Հույս ունեմ՝ ընդդիմությունը կհրաժարվի այս արդյունքներից ու մանդատներից, ու հույս ունեմ, որ լիովին այլ ճանապարհ կբռնենք»
Քաղաքացիներ
Ալեկո Էլիսաշվիլի
«Ընդհանուր հայտարարի գալու կարիք կա: Պետք է բոլորս հրաժարվենք մեր մանդատներից և սրանով սահմանադրական ու օրինական հիմք ստեղծենք, որ խորհրդարանի նիստ չանցկացվի, չճանաչվի խորհրդարանի իրավասությունը, մեխանիկորեն՝ ըստ սահմանադրության նշանակվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ»։
Գիրչի
Զուրաբ Ջափարիձե
«Դեռևս սրա հետ կապված կոնկրետ դիրքորոշում ոչ մի քաղաքական կուսակցություն չունի, սակայն որպես տարբերակ քննարկվում է նաև մանդատներից հրաժարվելը»
Հայրենասերների դաշինք
Իրմա Ինաշվիլի
«Բացարձակապես անհնար է, որ այս ընտրություններում մեր կուսակցությունը ձայների ընդամենը 3 տոկոսը հավաքեր: Անհնար է, որ մեր բողոքի ցույցերին մասնակցի ավելի շատ մարդ, քան ընտրություններին մեր օգտին քվեարկողները: Մենք չենք պատրաստվում զիջել:
Լեյբորիստական կուսակցություն
Շալվա Նաթելաշվիլի
«Ժողովրդի ձայները կեղծված են: Պետք է հրաժարվենք այս արդյունքներից ու մեր մանդատներից: Պահանջում ենք չեղյալ համարել ընտրությունները: Պետք է անդադար ցույցեր անցկացվեն, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց»
Ստրատեգիա Աղմաշենեբելի
Թակո Չարկվիանի
«Հրաժարվում եմ պատգամավորի մանդատից ու կոչ եմ անում նաև բոլոր ընդդիմադիրներին նույնն անել: Այսօր այդ խորհրդարան մտնելը նշանակում է դեմ դուրս գալ պետականությանը: Ընտրությունների արդյւնքները օրինական չպետք է համարվհեն»:
Լելո
«Ընտրությունները, որոնք չեն կարողանում արտահայտել ժողովրդի ազատ կամքը, չեն կարող լեգիտիմ լինել: Լելոն չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները: Կոչ ենք անում հանրությանն ու ընտրողնհերին միավորվել: Լելոն չի համակերպվի «Վրացական երազանքի» կողմից երկրի ժողովրդավարության վերացման հետ»: