
Վրաստանի Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղում ժամը 17:00-ի դրությամբ արձանագրվել է մեկ խախտում. քաղաքացին ընտրատեղամաս է ներկայացել «Վրացական երազանք» կուսակցության ընտրական խոստումներով բուկլետը գրպանում:
Այս տեղեկությունն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող թիմը հայտնեց տեղից:
Ժամը 17:00-ի դրությամբ Կարմիր գյուղում 872 ընտրողից քվեարկել են 324-ը:
Տեղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ ընտրություններն ընթանում են միջին ակտիվությամբ: