
Վրաստանի խորհրդարանական ընտրություները Ջավախքում ընթանում են հիմնականում առանց խախտումների: Ընտրատեղամասերի հանձնաժողովների ղեկավարների խոսքով՝ արձանագրվում է ընտրածանգվածի միջին ակտիվություն:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ընտրատեղամասերից շատերի դեպքում լավ չեն պահպանվում կորոնավիրուսի հետ կապված կանոնները, օրինակ՝ արձանագրվում են կուտակումներ, ինչն արգելված է ըստ ընտրական օրենսգրքի:
Ընտրատեղամասերի հարակից տարածքներում էլ նկատվել են կայանած մեքենաներ, որտեղ քաղաքացիներին ուղղորդում են, թե ում օգտին քվեարկեն: Նման դեպքեր արձանագրվել են նաև նախորդ ընտրությունների ընթացքում: