
Ընտրությունները գողացել են, բայց Վրաստանի ազատությունը, ժողովրդավարությունը և անդրատլանտյան ընտանիքին անդամակցությունը ձեր ձեռքերում են, Վրաստան կատարած այցից հետո X սոցիալական ցանցում գրել է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը։
Նա համախոհներին կոչ է արել Թբիլիսի այցելել հիմա:
«24 ժամ պայքար ազատության համար Վրաստանում, Վրաստանի իսկական ընկերների հետ: Խնդրում եմ կանգնեք Վրաստանի կողքին, հիմա ձեր հերթն է: Ընտրությունները գողացված են, բայց Վրաստանի ազատությունը, ժողովրդավարությունը և նրա անդամակցությունը մեր անդրատլանտյան ընտանիքին` նույնպես ձեր ձեռքերում են: Եկեք Թբիլիսի հիմա»,- գրել է Պավիլիոնիսը:
Նշենք, որ Վրաստան էին այցելել եվրոպական ութ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ։ Նրանք երեկ մասնակցել են Ռուսթավելիի պողոտայի հանրահավաքին և իրենց համերաշխությունը հայտնել վրաց ժողովրդին։