ԱՄՆ Կոնգրեսում գործող Հելսինկյան հանձնաժողովը հերթական հայտարարությունն է հրապարակել Վրաստանի վերաբերյալ` նշելով, որ դիտորդների ներկայացրած ապացույցները հաստատում են, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը։
«Խորհրդարանական ընտրություններին հաջորդող օրերին քաղաքացիական հասարակությունը, քաղաքական գործիչներն ու դիտորդները հստակ ապացույցներ են ներկայացրել, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։
Նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրությունները կեղծվել են՝ ընդգծելով ընտրություններին միջամտելու և վրացական պետական ինստիտուտները խարխլելու Ռուսաստանի նուրբ փորձի մասին։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է աջակցեն նախագահ Զուրաբիշվիլիին, ընդդիմությանը և քաղհասարակությանը, քանի որ նրանք ճանապարհ են հարթում ընտրական գործընթացի համար, որն արտացոլում է ժողովրդի իրական կամքը»,- ասվում է հայտարարության մեջ։