
«Մեր ակտիվիստներն ընտրատեղամասերում գործում են օրենսդրության շրջանակներում և միջազգային չափանիշներով. մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին», — «Վրացական երազանք»-ի գրասենյակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով, ընտրությունների ընթացքում ընտրողների ցուցակագրումն ընդունելի գործողությունն է, օրենքի շրջանակներում, սակայն, «Վրացական երազանք»-ի համակարգողների նկատմամբ սադրանքներ են իրականացվում:
«Մենք գործում ենք օրենսդրության համաձայն: Համախոհների մոբիլիզացումը և ընտրությունների անցկացումը ոչ միայն մեր օրենսդրության շրջանակներում է, այլև միջազգային չափանիշներին և գործելակերպին համապատասխան է: Ընտրողների հաշվառում տեղի է ունենում բոլոր զարգացած ժողովրդավարական երկրներում», — ասել է Կոբախիձեն: