
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ժամը 12:00-ի դրությամբ երկրում ընտրողների ակտիվությունը կազմել է 17,72%: ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 619 562 ընտրող:
Երկրում ամենաբարձր ակտիվությունը նկատվել է Ռաճա-Լեչխումիում` 27,4 %: Ամենացածր ակտիվությունը մայրաքաղաք Թբիլիսիում է՝ 15,8%:
2017 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 12:00-ի դրությամբ կազմել է 16,5 %: