
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փետրվարի 6-ին կայացած նիստի որոշմամբ՝ Վրաստանի խորհրդարանի 2024 թվականի ընտրություններին էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ կմասնակցի ընտրողների գրեթե 90 տոկոսը։
Ըստ ԿԸՀ-ի՝ այն ընտրատեղամասերում, որտեղ տեխնոլոգիաներ չեն կիրառվի՝ քվեաթերթիկները կթվայնացվեն:
ԿԸՀ-ի տեղեկություններով՝ այս տարվա գարնանը նախատեսված միջանկյալ/արտահերթ ընտրությունները նույնպես կանցկացվեն էլեկտրոնային տեխնոլոգիաներով և նույն չափանիշներով, ինչը կազդի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացման վրա։