
Վրաստանում նախագահի ընտրություններն ավարտված են։ Ժամը 20:00-ին երկրի տարածքում բացված բոլոր ընտրատեղամասերը փակվել են, այս պահին ընթանում է քվեաթերթիկների հաշվարկը։
Ընթացիկ տեղեկությունների համաձայն, ԿԸՀ-ն իր նախնական արդյունքները կհրապարակի մի քանի ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, այս ընտրություններին մասնակցում էին 25 թեկնածու, այդ թվում՝ 19 կուսակցության և 6 նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ: Ընտրողների ընդհանուր թիվը 3 581 877 է: