
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է ընտրակաշառքի դեպքերի մասին պատմող լուսանկարներ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, իշխող ուժի օգտին տեղամասերում աշխատող համակարգողներից մեկի տետրից արված լուսանկարում երևում է, թե «Վրացական երազանք»-ը որքան գումար է տվել կոնկրետ քաղաքացիների ձայները ստանալու համար։
Հեռուստաալիքի փոխանցմամբ, այսպես կոչված համակարգողները որոշակի բյուջե ունեն և գումարը տեղում փոխանցում են ձայների դիմաց: Կոնկրետ դեպքը տեղի է ունեցել Աջարիայում: