«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ, ընտրություններն ընդհանուր առմամբ խաղաղ և թափանցիկ միջավայրում են անցել:
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ ընտրակաշառքի անգամ մեկ փաստ չի գրանցվել:
«Ընդհանուր առմամբ ընտրությունները խաղաղ միջավայրում են անցկացվել, չնայած նրան, որ հատկապես Զուգդիդիում խառնաշփոթ ստեղծելու ու սադրանքի փորձեր են եղել։ Գրանցված փոքր միջադեպերը որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա: Բոլոր ընտրատարածքներում «Վրացական երազանք»-ի առաջադրած թեկնածուները հաղթել են: Երկրորդ փուլ, սակայն, տեղի է ունենալու: Լավ կլիներ, իհարկե, որ ընտրություններն ավարտվեին մեկ փուլով: Ակնհայտ էր, որ ակտիվությունը ցածր էր (Մթածմինդայում), չնայած, ամեն ինչ կանենք, որ երկրորդ փուլում բացարձակ հաղթանակի հասանք», — հայտարարել է Կալաձեն:
Նշենք, որ Մթածմինդայի մեծամասնական ընտրատարածքում, որտեղ շուտով կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, պատգամավորի մանդատի համար հիմնական պայքարն ընթանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր ՄԱՇ-ի թեկնածուների միջև: