Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 2-ի ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է՝ ընտրական միջավայրը խատված էր ահաբեկման, կաշառքի և ճնշումների հետևանքով։
«ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի առաջին գնահատականը, ըստ որի Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները տեխնիկապես լավ էին կազմակերպված, սակայն ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, քվեների գնման, թեկնածուների և ընտրողների վրա ճնշումների և քաղաքացիական անձանց ոչ պատշաճ վարքի վերաբերյալ փաստերով։ Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են լրատվամիջոցների բևեռացված աշխատանքը, անհավասար պայմաններով ռեսուրների կիրառումը, քարոզարշավի ֆինանսների անբավարար վերահսկողությունը, քարոզարշավում կանանց անբավարար ներգրավածությունը, վարչական ռեսուրսի չարաշահման և լրագրողների վրա ճնշումների կիրառման մասին փաստերը», — նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության վերջում ԱՄՆ դեսպանատունը հավելել է, որ այժմ ժամանակն է քաղաքական դաշինքներ կազմելու, որպեսզի անմիջապես լուծվեն Վրաստանի քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները: