Սեպտեմբերի 23-ին կկայանա «Ընտրական կողմնացույց Վրաստան» հարթակի շնորհանդեսը, որին ներկա կգտնվեն Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, ինչպես նաև Նիդերլանդների և Գերմանիայի դեսպանները:
«Ընտրական կողմնացույց Վրաստանը» ոչ կուսակցական, էլեկտրոնային հարթակ է, որը սպառողին տեղեկացնում է քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների մասին և օգնում է բացահայտել, թե որ կուսակցության ծրագիրն է համապատասխանում իրենց հայացքներին:
Հավելվածը հասանելի է 2020 թվականի սեպտեմբերի 23-ից https://kompasi.partiebi.ge կայքում և ներառում է տեղեկություններ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների մասին:
Նախագծի հետազոտական հատվածն իրականացվում է «CRRC Georgia»-ի, Վրաստանի քաղաքականության ինստիտուտի (GIP) և ԹՊՀ-ի Տնտեսագիտության միջազգային դպրոցի (ISET) հետազոտողների կողմից:
Նախագիծը հասանելի է նաև հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով: