Նոր ընտրական համակարգ նախատեսող սահմանադրական փոփոխությունները խորհրդարանի կողմից հաստատելուց հետո, նաև նոր ընտրական օրենսգրքի պահանջ առաջացավ:
Ընտրական օրենսգրքում անցկացվելիք փոփոխությունների համաձայն՝ կներդրվի 25 մետր շառավղով տարածքի մասին նոր կանոն, որի նպատակը ընտրատեղամասերում քարոզարշավի վերահսկումն է:
Ինչպես խորհրդարանի նիստին նշել է նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ արգելվելու են ընտրական տեղամասերից 25 մետր շառավղով հեռավորությամբ տարածքում ագիտացիոն նյութերի տեղադրումն ու ընտրողների հետ որևէ շփումը:
Եթե ագիտացիոն նյութը տեղադրվի 25 մետր շառավղով տարածքից ներս, այն կհեռացվի: Ինչ վերաբերում է ընտրողներին խոչընդոտելուն, իշխող կուսակցության անդամ և փոփոխությունների հեղինակ Իրակլի Կոբախիձեն բացատրում է, որ.
«Սա չի նշանակում միայն օրենքի ուղղակի խախտում, այլև ցանկացած խոչընդոտ, նույնիսկ այն, երբ դուրս եք գալիս ընտրություններից և հարցնում են, թե ում օգտին քվեարկեցիք», — ասել է Կոբախիձեն:
Նշենք նաև, որ ընտրական օրենսգրքում անցկացվելիք փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունների թեկնածուներից յուրաքանչյուր չորրորդը պետք է հակառակ սեռի ներկայացուցիչ լինի:
Ամեն չորրորդ թեկնածու պետք է հակառակ սեռի ներկայացուցիչ լինի. փոփոխություններ ընտրական օրեսգրքում