
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն, ընտրական համակարգի հետ կապված կարևոր համաձայնություն են հասել: Համաձայնության գործընթացում ունեցած մասնակցության համար նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին:
«Այս համաձայնությունը ժողովրդավարության հաստատման, քաղաքական միջավայրի կայունացման, ընտրական տարվա ընթացքում երկրի կայուն տնտեսական զարգացման ուղղությամբ արված կարևոր քայլ է»,- իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Գախարիան:
2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 120/30 մոդելով: Թեմայով ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները համաձայնության են հասել մարտի 8-ին: