
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները շարունակվում են։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղի հանրային դպրոցում բացվել է 33-րդ ընտրատեղամասը։ «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբն ընտրատարածքում է ցերեկվա ժամը 15։00-ից։
Խուլգումոյում ևս ընտրություններն ընթանում են էլեկտրոնային եղանակով, ընտրատարածքում 2 նույնականացման և 2 ձայների հաշվման էլեկտրոնային սարքեր են տեղադրված։
Ժամը 15։30-ի դրությամբ, Խուլգումո գյուղում 303 հոգի էր մասնակցել ընտրությանը, Ընտրատարածքի ընտրողների ընդհանուր թիվը 650 է։
Խուլգումոյի բնակիչներից մեկը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ բոլորի իրավունքն է ընտրությունը, ուստի բոլորը պետք է իրենց կարծիքն արտահայտեն արդար ընտրությունների ակնկալիքով։
Լուսանկարները՝ Լուսինե Նուրջանյանի