
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները շարունակվում են։ Ախալքալաքի մունիցիպլաիտետի Օրջա գյուղի հանրային դպրոցում բացվել է 12-րդ ընտրատեղամասը։ «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբն ընտրատարածքում է առավոտյան ժամը 8։00-ից` ընտրատարածքի բացման պահից։
Օրջայում ևս ընտրություններն ընթանում են էլեկտրոնային եղանակով, ընտրատարածքում 2 նույնականացման և 2 ձայների հաշվման էլեկտրոնային սարքեր են տեղադրված։
Ժամը 13։00-ի դրությամբ, Օրջա գյուղում 125 հոգի է մասնակցել ընտրությանը։