
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին Վրաստանում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվայի ծիսակատարությունների տանը բացվել է 10-րդ ընտրատեղամասը։ «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբն ընտրատարածքում է գտնվել առավոտյան ժամը 10։20-ից։
Արագվայի բնակիչ Գալուստ Թաթարյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ շատ է կարևորում ընտրություններին ակտիվ մասնակցությունը։
«Ժողովուրդն առավոտից գալիս է, իր պարտքը կատարում է. այնպես չէ, որ հերթեր են գոյանում, բայց գալիս են ընտրության», — ասաց բնակիչը։