
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն ասել է, որ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի սնուցման վերականգնման գործընթացն ընթանում է առանց բարդությունների։ Նա ամեն օր հետազոտվում է։
«Բավարար է վիճակը: Այժմ սնուցման վերականգնման գործընթացն է ընթանում: Մենք նրա սննդակարգը կազմում ենք միջազգայնորեն ընդունված «վերասնուցման» ծրագրի համաձայն։ Նրան տրվում է նախորոք որոշված կալորիականությամբ սնունդ։ Լաբորատոր հետազոտություններն անցկացվում են ամեն օր»,- ասել է Զուրաբ Չխաիձեն:
Հիշեցնենք, որ Մզիա Ամաղլոբելին 38-րդ օրը՝ փետրվարի 18-ին, դադարեցրեց հացադուլը: