
Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում է Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը։
Ըստ տեղեկության` այս գործով դատարանում ցուցմունք կտա նաև Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեն, որին դատախազությունը տուժող է ճանաչել ապտակի պատճառով։
Դատական նիստին զուգահեռ` ցույց-ներկայացում է բեմադրվել Աջարիայի ոստիկանության գլխավոր շտաբի մոտ։
Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները դեպքի վայր են բերել առաջին բուժօգնության պարագաներ ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի համար, նա պնդում էր, որ ինքն օգնության կարիք ունի Մզիա Ամաղլոբելիի ապտակից հետո։
Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով` ոստիկանի վրա հարձակում։