
Լուսանկարը՝ Interpressnews.ge
Թբիլիսիի Քաշվեթիի մայր տաճարից մեկնարկել է Ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ երթը դեպի Սուրբ Երրորդություն տաճար՝ Սամեբա։
Նշվում է, որ երթի մասնակիցները Երրորդության տաճարում գոհաբանական աղոթք կբարձրացնեն։
Նշենք, որ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը 2014 թվականին մայիսի 17-ը հռչակել է ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օր։