Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ միասնական ազգային քննություններին մասնակցած դիմորդները քննությունների արդյունքները կարող են բողոքարկել կենտրոնում՝ օգոստոսի 7-ից, ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ը, ժամը 18:00-ն:
Բողոքարկումը հասանելի է միայն առցանց online.naec.ge և www.naec.ge կայքերում:
Դիմորդը կարող է բողոքարկել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի քննություն:
Երկու կամ ավելի քննության արդյունքների բողոքարկման ժամանակ պետք է լրացնել համապատասխան տեղեկատվությունը բոլոր քննությունների համար՝ առանց համակարգը լքելու, այնուհետև ուղարկել դիմումը: Դիմումի համար նախատեսված գումարը չվճարելու դեպքում, համակարգը թույլ չի տալիս գործողություն կատարել:
Մեկ քննության արդյունքի բողոքարկման վճարը 50 լարի է: Օգոստոսի 7-ից, ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ը, ժամը 18:00-ն բողոքարկման դիմումը հետ վերցնելու դեպքում, գումարը կվերադարձվի: Գումարն ամբողջությամբ վերադարձվում է նաև բողոքարկման փոփոխության (միավորի նվազման կամ ավելացման) դեպքում: Գումարի հետ վերադարձման մասին մանրամասն տեղեկություններն ավելի ուշ կտեղադրվի online.naec.ge և www.naec.ge կայքերում: