Վրաստանում միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին: Մագիստրոսական քննությունները կմեկնարկեն օգոստոսի 1-ին, կավարտվեն՝ օգոստոսի 4-ին: Այս մասին ասվում է Կրթության նախարարության հայտարարությունում:
Քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին կառաջարկի դիմակներ, կամ նրանք ինքները պետք է ունենան իրենց հետ: Քննական սենյակներում սեղանները կողքից հեռու կլինեն 2, առջևից՝ 1 մետրով: Յուրաքանչյուր քննական սեղան առջևից հագեցած կլինի թափանցիկ պաշտպանիչ վահանով/պատնեշով: Դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ կանցնեն թերմոսքրինինգ:
Քննությանը մասնակցելու համար Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի կողմից սահմանվել են պարտադիր կանոններ, որոնք են՝
- Առավելագույնը պահպանել սոցիալական հեռավորություն
- Մշտական կրել դիմակ, ինչպես քննությանը գրանցման ժամանակ, այնպես էլ քննությունների ընթացքում
- Ցուցումների դեպքում ձեռքերը պետք է մշակել տեղում դրված ախտահանիչ լուծույթով
- Դիմորդը պետք է իր մոտ ունենա անձը հաստատող փաստաթուղթ և քննական թերթիկ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ բժշկական դիմակ, ջուր և սև գույնի գրիչ:
Քննական կենտրոնների յուրաքանչյուր հատվածում չի թույլատրվի 10-ից ավել դիմորդի մուտքը:
Նախորդ տարիների նման, քննական կենտրոնները կլինեն հետևյալ քաղաքաներում. Թբիլիսի, Ռուսթավի, Գորի, Ախալցիխե, Թելավի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Փոթի, Օզուրգեթի և Խուլո քաղաքներում: