«Փոփոխությունների համար» կոալիցիան ընդլայնվում է։ «Հանրապետական» կուսակցությունը և «Ակտիվիստներ հանուն ապագայի» կազմակերպությունը միացել են ընդդիմադիր նոր միավորմանը։ Ուժերն ընտրություններին հանդես կգան մեկ ընտրական համարի ու ցուցակի ներքո:
Այս մասին կոալիցիայի առաջնորդները հայտարարություն են արել Զուգդիդիում։ Նրանց կարծիքով՝ քաղաքական միավորումը միավորում է այն ուժերին, որոնք ապահովում են Վրաստանի առաջընթացը դեպի Եվրոպա։
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Խաթունա Սամնիձեն ասել է, որ երկրում խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց կլինի այն ժամանակ, երբ հոկտեմբերի 26-ին փոխվի ներկայիս կառավարությունը։
«Ինձ համար պատիվ է լինել այն մարդկանց կողքին, ում վրա հույս եմ դնելու ընտրություններից առաջ և հետո, երկրում կլինի խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց, երբ հոկտեմբերի 26-ին փոխենք այս կառավարությանը և երկրում ապահովենք կոալիցիոն կառավարում։ Ժամանակն է բուժել երկիրը և մենք դա կանենք միասին»,- ասել է Խաթունա Սամնիձեն։