Ներքին գործերի նախարարությունը հաստատել է այն լուրը, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան տուգանվել է 2000 լարիով (մոտ 636 դոլար)՝ մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար:
Գիգի Ուգուլավան հոկտեմբերի 7-ին գրել է, որ վարակվել է COVID-19-ով, իսկ հոկտեմբերի 14-ին նա մասնակցել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու համար կայացած հանրահավաքին և ելույթ ունեցել:
Վրաստանում գործող կանոնակարգերի համաձայն՝ կարանտինի/ ինքնամեկուսացման ժամկետը 12 օր է:
Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42/10 հոդվածի համաձայն ՝ մեկուսացման և (կամ) կարանտինի կանոնի խախտումը «Հանրային առողջության մասին» Վրաստանի օրենքով՝ ֆիզիկական անձի համար նախատեսում է տուգանք՝ 2000 լարիի չափով:
Ուգուլավան հայտարաել է, թե ինքը հանրահավաքի է եկել, երբ արագ թեսթը բացասական է եղել, ըստ որի, այլևս վարակակիր չի համարվել, իսկ այդ որոշումը կայացրել է բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Հոկտեմբերի 15-ին Ուգուլավան տեղադրել է նաև PCR թեստի բացասական արդյունքի լուսանկարը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր
Լուսանկարը՝ Գիգի Ուգուլավայի ֆեյսբուքյան էջից։