Վրաստանի կրթական բարեփոխումների շրջանակներում ներդրվում է միասնական ազգային քննությունների նոր համակարգ, ըստ որի, 2020 թվականից «Ընդհանուր ունակություններ» առարկայից քննությունը պարտադիր չէ։
Այս մասին կթական բարեփոխումների ծրագրի շնորհանդեսին հայտարարել է գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն:
Նա պարզաբանել է՝ դա նշանակում է, որ համալսարանները իրավունք կունենան իրենց ծրագրերին համապատասխան, ցանկության դեպքում քննությունների ցանկում ավելացնել ընտրովի առարկա, այդ թվում «Ընդհանուր ունակություններ»: Նրա խոսքով, 2020 թվականին միասնական քննություններում «Վրաց լեզու և գրականություն» և «Օտար լեզու» առարկաներից քննությունները պարտադիր կլինեն բոլոր դիմորդների համար:
Սոփո Գորգոձեի խոսքերով, երրորդ պարտադիր առարկան կորոշվի ըստ բարձրագույն ուսումնական հաստատության ծրագրի: Օրինակ, «Մաթեմատիկան»՝ տեխնիկական ուղղությունների, «Պատմությունը»՝ հումանիտար ուղղությունների դեպքում: