
Արտակարգ իրավիճակների կառավարման և անհետաձգելի բուժօգնության կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալակվաձեի հայտարարությամբ, երեկ Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ընդհանուր առմամբ 240 վիրավոր է տեղափոխվել հիվանդանոցներ, նրանցից 80-ը ոստիկաններ են:
Թալակվաձեի խոսքով, նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել: Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 102 վիրավոր, նրանցից 18-ը գտնվում են «Նյու հոսպիտալում» որոնցից երկուսի անցկացվել է աչքի վիրահատություն: Մեկի վիճակը ծանր է: