
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս հայտարարել է, որ լուրերը, թե խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում խիստ կարանտին ու նոր սահմանափակումներ են լինելու, չեն համապատասխանում իրականությանը.
«Ընդդիմադիր կոնկրետ ուժերի կողմից փորձ է արվում ժողովրդին մոլորության մեջ գցել: Նրանք լուրեր են տարածում, իբր մենք ծրագրում ենք «լոքդաունի» դիմել: Սա շատ անպատասխանատու գործունեություն է: Ոզում եմ ընդգծել, որ ոչինչ փակել չենք պատրաստվում: Կլինեն տեղային մոտեցումներ, ինչը կա նաև այսօր», — ասել է Կալաձեն:
Հիշեցնենք՝ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` հաջորդ շաբաթվանից սկսած կառավարությունը խիստ սահմանափակումների է դիմելու:
Ավելի վաղ այս լուրը հերքել էր նաև Վրաստանի առողջապահության նախարարը․ Էկատերինե Տիկարաձեն ասել էր, որ անսպասելի սահմանափակումներ չեն լինելու:
Նույն թեմայով`