
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները սկսում են հանդիպումներ անցկացնել շրջաններում: Մայիսի 15-ին ծրագրված ցույցի հետ կապված առաջին հանդիպումն այսօր, ապրիլի 15-ին կկայանա Կախեթիում:
Առավոտից ընդդիմադիրները կհավաքվեն Թբիլիսիի կենտրոնում ու կշարժվեն դեպի Կախեթիի կենտրոն Թելավի:
Հիշեցնենք, մայիսի 15-ին ընդդիմությունը Ռուսթավելիի պողոտայում ծրագրում է ցույց անցկացնել, քաղաքական գործիչների խոսքով՝ նրանք անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի: