Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի շենքի ներսից ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները, ինչին հետևել են հանրահավաքի մասնակիցների ծափերը։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիան ընթանում է խորդարանի դիմաց՝ Ռուսթավելիի պողոտայում։
Մինչ այդ հանրահավաքի մասնակիցները հավաքվում էին նաև խորհրդարանի հետևի մուտքի մոտ՝ թուլ չտալու իշխանական պատգամավորների ելումուտը, սակայն իրավապահները ցուցարարներին հեռացրել են տարածքից։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «ռուսական օրենքը» երրորդ ընթերցմամբ քննարկության է դրել այսօր՝ մայիսի 14-ին։ Լիագումար նիստը մեկնարկել է ժամը 12:00-ին։
Խորհրդարանի մոտ ցույցը վերսկսվել է. ոստիկաններ են մոբիլիզացված