Վրաստանի «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում այսօր ընդդիմությունը հերթական հանդիպումը կանցկացնի: Կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի խոսքով այսօրվա հանդիպմանը ընթացիկ փուլի ռազմավարությունն են մշակելու:
Հատկանշական է, որ ընդդիմության այսօրվա նիստին մասնակցելու են օրեր առաջ նախագահի կողմից ներում ստացած Գիգի Ուգուլավան և Իրակլի Ուքրուաշվիլին, որոնց ազատ արձակումը պահանջում էր Վրաստանի ընդդիմությունը՝ հակառակ դեպքում սպառնալով, որ չի աջակցի սահմանադրական փոփոխություններին:
Ինչպես հայտարարում են ընդդիմությունում, իրենց պահանջները լիարժեք կատարելու և կայուն նախընտրական միջավայր ստեղծելու համար պետք է ազատ արձակվի նաև Գիորգի Ռուռուան:
Բոլոր պահանջների կատարման դեպքում Վրաստանի ընդդիմության մեծ մասը նախատեսում է միասնական պայքարել իշխանության դեմ, այդ թվում քննարկվում է մեծամասնական շրջաններում ընդհանուր թեկնածուներ առաջադրելու գաղափարը: