Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) պահանջում է արտահերթ ընտրություններ, ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Նիկա Մելիան։
Մելիան նշել է՝ պետք է արտահերթ ընտրություններ նշանակել երկրում տիրող վատթարագույն ճգնաժամը մեղմելու համար։
Ըստ նրա, ՄԱՇ-ի բոլոր քայլերն ու գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին հասնելուն։ Մելիան ներկայացրել է կուսակցության ռազմավարական ծրագիրը.
- քաղաքական ակտիվ գործունեություն, պայքարի նոր մեթոդներ, բողոքի տարբեր ակցիաներ՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար,
- շարունակական շփում մեր քաղաքացիների հետ, կներկայացնենք մեր տեսլականը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ԵՄ թեկնածություն ստանալու համար:
- ինտենսիվ շփում օտարերկրյա գործընկերների հետ. մեր ընկերները վերջապես նկատել են, որ ռուսական երազանքի (ի նկատի ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը) պայմաններում Վրաստանը շեղվել է արևմտյան ուղուց։
Մելիայի կարծիքով՝ քաղաքական ճգնաժամը պետք է օգտագործել որպես հնարավորություն արտահերթ ընտրություններ նշանակելու և դրանով իսկ «նոր իրականություն ստեղծելու համար»։
«Արտահերթ ընտրություններով յուրաքանչյուրն իր ճաշակով կընտրի իր նախընտրած կուսակցությունը, մեզ բոլորիս միասին և անհատապես հնարավորություն կտրվի ընտրելու Եվրոպան»,- ասել է Մելիան:
Իշխանություններն ընդդիմության պահանջը անհեթեթություն են համարում