
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները հրապարակվելուց հետո միավորված ընդդիմությունը հայտարարեց խորհրդարանի շենքի մոտ ցույց անցկացնելու մասին:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Թբիլիսիի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Նիկա Մելիան հայտարարեց, որ նոյեմբերի 7-ին Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց կանցկացվի, իսկ մինչ այդ հանրահավաքներ՝ տարբեր քաղաքներում:
Նշենք, ընդդիմությունը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում իշխող «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները հաղթել են բոլոր մունիցիպալիտետներում, բացի Ծալենջիխայից։
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք Մեդիայի» ստաժոր