2024 թվականի խորհրդարանական ընտրություններին միավորված քաղաքական կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն ոչ թե կոալիցիոն (դաշինք) տեսքով, այլ կոալիցիայի մեջ ընդգրկված կուսակցություններից մեկի անունից։
Ի տարբերություն նախորդ տարիների, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում հաղթահարեն 5 տոկոսի շեմը, դաշինքների փոխարեն պետք է միավորումներ ստեղծեն:
Օրենսդրական փոփոխությունները, որոնք դժվարացնում են ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, խորհրդարանն ընդունել է 2023 թվականի հոկտեմբերին՝ ընտրություններից մեկ տարի առաջ։
Արդեն հայտնի է, որ ընտրություններում.
- «Ստրատեգիա Աղմաշենեբելին» կմասնակցի «Միացյալ ազգային շարժման» հետ միասին։ Նրանց միությունը կոչվում է «Միասնություն»:
- «Դրոա»-ն, «Գիրչի-առավել ազատություն»-ը և «Ախալի»-ն կմասնակցն միասին: Նրանց միությունը կոչվում է «Կոալիցիա փոփոխությունների համար»:
- «Լելո»-ն, «Ժողովրդի համար»-ը և «Ազատության հրապարակ»-ը միասին կմասնակցեն: Նրանց միությունը կոչվում է «Ուժեղ Վրաստան»:
Փոփոխված ընտրական օրենսգրքով պայմանավորված՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկներում այս կոալիցիաներից ոչ մեկի անունը չի գրվելու։ Ընտրողը կտեսնի միայն այն կուսակցության անունը (կամ դրա կրճատ տարբերակը), որի ընտրական համարով միությունը կառաջադրվի:
Ավելի կոնկրետ՝
- «Միասնական ազգային շարժման» փոխարեն՝ «Միասնության»,
- «Ախալի- միասնություն Գվարամիա Մելիա»-ի փոխարեն՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»,
- «Լելոն Վրաստանի համար»-ի փոխարեն՝ «Ուժեղ Վրաստան» և այլն:
Հայտնի է նաև, որ հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժը» կառաջադրվի իշխող «Վրացական երազանքի» ցուցակով։
Կուսակցությունների գրանցումը ԿԸՀ-ում կդադարեցվի ընտրություններից 30 օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին։