Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախնական արդյունքներով «Վրացական երազանքը» մեծամասնություն չի ունենա 6 խոշոր քաղաքների սակրեբուլոներում (ավագանի):
ԿԸՀ-ի տվյալներով ընդդիմությունը մեծամասնություն է ստացել Բաթումիի, Զուգդիդիի, Մարտվիլիի, Չխորոծղուի, Ծալենջիխայի և Ռուսթավիի քաղաքային խորհդում։
Հատկանշական է, որ երեկ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ այն սակրեբուլոներում, որտեղ իշխող ուժը մեծամասնական իշխանություն չունի, այն կձևավորի սակրեբուլոյի անդամների հետ բանակցությունների արդյունքում:
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր