Ընդդիմությունն ակտիվորեն քննարկում է խորհրդարանի 130/20 (130 համամասնական, 20 մեծամասնական պատգամավոր) կամ 130/15 մոդելը: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Օթար Կախիձեն:
Նրա խոսքով, ընդդիմությունը հարցով առաջարկներ է մշակում:
«Ընդդիմությունը միավորված է հիմնավոր սկզբունքների շուրջ, սա համամասնական ներկայացուցչություն է. որքան վստահություն կունենա քաղաքական ուժը, համապատասխան թվով պատգամավոր կունենա խորհրդարանում: Իշխանության առաջարկներից ելնելով, առաջ ենք քաշում նաև այս տարբերակը՝ 130/20 կամ 135/25 պատգամավոր խորհրդարանում»,- ասել է Օթար Կախիձեն:
Հիշեցնենք, այս պահին խորհրդարանում 77 համամասնական, 73 մեծամասնական պատգամավոր է աշխատում: Անցյալ տարի հունիսի 20-ից սկսած ընդդիմության պահանջը ամբողջությամբ համամասնական խորհրդարանն է՝ 2020 թվականից:
Երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի միջնորդությամբ կայացել է ընդդիմություն-իշխանության բանակցությունների չորս փուլ, իշխանությունն առաջարկում է 100 համամասնական, 50 մեծամասնական պատգամավոր տարբերակը, որին ընդդիմությունը համաձայն չէ: