
Վրաստանի «Միավորված ընդդիմությունը» շարունակում է բոյկոտել խորհրդարանական ընտրություների արդյունքները և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի ընտրություն:
«Միավորված ընդդիմությունը», ինչպես նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունները մշտական ցույցեր են խոստացել: Այսօր, օրինակ, ավտոերթով Թբիլիսիի Վարդերի հրապարակից ուղևորվել են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գխավոր մասնաշենք, շենքի դիմաց իրավապահ մարմինների կողմից երկաթե բարիկադներ են եղել տեղակայված, ինչին ի պատասխան ցուցարարները սկսել են քարեր նետել դրան ուղղությամբ:
Ընդդիմությունը խոստացել է՝ ամենամասշտաբային ցույցը տեղի կունենա նոյեմբերի 8-ին: