Ընդդիմությունը հրապարակել է փաստաթուղթ, որի համաձայն Թբիլիսիի քաղաքապետարանը պահուստային ֆոնդից գումար է առանձնացրել, լրացուցիչ փաստաբաններ վարձել՝ լուծելու «Սիթի պարկի» հետ չեղարկված պայմանագրից հետո առաջացած իրավական հարցերը։
Սա նշանակում է լրացուցիչ 80 հազար լարի իրավաբանական ընկերության մեկանգամյա ծառայության համար այն դեպքում, երբ քաղաքապետարանն այդ գործը անելու համար համապատասխան, վճարվող աշխատակիցներ ունի, ասում են ընդդիմության ներկայացուցիչները։
«Էմ ջի» իրավաբանական ընկերությունից հաստատել են, որ նման պայմանագիր գոյություն ունի, սակայն, նշել են, որ գործընթացը դեռ չի ավարտվել, ուստի գումարը դեռ փոխանցված չէ:
«Կալաձեն հերթական անգամ վատնում է քաղաքային բյուջեն՝ կրկին հաստատելով, որ մայրաքաղաքի կառավարությունում չունի իրավասու փաստաբաններ, այդ իսկ պատճառով էլ այլ ընկերությունից է վարձել», — ասում է քաղաքային խորհրդի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լևան Խաբեիշվիլին:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի ապրիլի 10-ից ուժի մեջ է մտել Թբիլիսիի քաղաքապետարանի որոշումը, ըստ որի մայրաքաղաքում ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրումն իրականացնող «Սիթի պարկ» ընկերության հետ կնքված պայմանագիրը չեղարկվել է: