Ընդդիմությունը հրապարակել է վերջին հարցման արդյունքները

Վրաստանի խոշոր հինգ քաղաքներից մեկում առաջատար է իշխող «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուն, իսկ չորսում՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման»: Ընդդիմադիր «Մթավարի արխիի» կողմից կատարված վերջին հարցման արդյունքներն են։

Հարցին «Եթե ընտրություններն անցկացվեն գալիք շաբաթ օրը, ում օգտին կքվերարկեք»  պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

Թբիլիսի՝

Նիկա Մելիա («Միացյալ ազգային շարժում») — 48,4%;

Կախա Կալաձե («Վրացական երազանք») — 51,6%

Զուգդիդի՝

Անզոր Մելիա («Միացյալ ազգային շարժում») — 54,7%;

Մամուկա Ցոցերիա («Վրացական երազանք») — 45,3%։

Ռուսթավի՝

Դավիթ Կիրկիտաձե («Միացյալ ազգային շարժում») — 53,1%;

Նինո Լացաբիձե («Վրացական երազանք») — 46,9%։

Քութայիսի՝

Խատիա Դեկանոիձե («Միացյալ ազգային շարժում») — 51,7%;

Իոսեբ Խախալեիշվիլի («Վրացական երազանք») — 48,3%։

Բաթումի՝

Գիորգի Կիրթաձե («Ազգային շարժում») — 51,3%;

Արչիլ Չիկովանի («Վրացական երազանք») — 48,7%։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 2-րդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին։

Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր