Վրաստանի ընդդիմությունը Բաղդաթիում տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով այսօր նախատեսված բողոքի ակցիան հետաձգեց: Լրագրողների հետ զրույցում «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ բողոքի ակցիան կանցկացվի վաղը:
«Վաղը հավանաբար տեղի կունենա լիագումար նիստի հերթական լսումը և վաղը ժամը 10:00-ին մենք կրկին կհավաքվենք և կպահանջենք համամասնական և արդար ընտրություններ: Վաղը կբողոքենք այն ձևով, որով բողոքում էինք «ամոթի միջանցքով»»,- հայտարարել է Ուգուլավան:
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան Վրաստանի Բաղդաթի ավանում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ զոհվեց, ինչի պատճառով ընդդիմությունն այսօրվա նախատեսած բողոքի ակցիան չեղարկեց: