Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցում հանդիպել են դիվանագիտական կորպուսին:
«Միասնություն- Ազգային շարժում» կոալիցիայի նախագահ Թինա Բոկուչավան ասել է, որ անհրաժեշտ է դեսպաններին տեղեկացնել հոկտեմբերի 26-ի ընտրությունների կեղծման մասին։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեի խոսքով՝ դեսպաններին կտրամադրեն կեղծիքների ապացույցները։
Ըստ Խազարաձեի՝ ընտրությունների արդյունքների օրինականացման համար պետք է ճանաչվեն այլ կառավարությունների կողմից, սակայն Վրաստանում իրականացվող գործընթացը դեռ ոչ ոք չի ճանաչել, բացի երկու կառավարությունից։
Հանդիպման մասին այլ մանրամասներ հայտնի չեն։
Նշենք. վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, չեն ընդունել ընտրութունների արդյունքները և հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու համար, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։
Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման,
քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:
Հոկտեմբերի 26-ի ընտրություններին արձագանքեցին միջազգային հանրությունը, արևմտյան գործընկերները (1, 2, 3, 4), և բոլորը խոսում են ընտրական գործընթացի խախտումների մասին։
Եվրախորհրդի հանձնաժողովը ԿԸՀ-ին կոչ է արել հետաքննել և քննարկել ընտրական գործընթացի խախտումները։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։