Ընդդիմությունը «Գերմանական մոդելի» օրինագիծը կգրանցի խորհրդարանում

Վրաստանի ընդդիմությունը «Գերմանական ընտրական մոդելի» վրա հիմնված օրինագիծը կգրանցի խորհրդարանում: Այս մասին հատուկ նշանակված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Ըստ Վաշաձեի, ընդդիմությունը «Գերմանական մոդելի» վրացական փոփոխությունը կուղարկի Հանրային պաշտպանին, որն էլ իր հերթին կներկայացնի այն միջազգային կազմակերպություններին:

«Մենք որպես պատասխանատու մարդիկ, այսօր այս օրինագիծը ուղարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանին և պահանջում, որ այն հանձնվի միջազգային կազմակերպություններին, քանի որ միայն նրա մեխանիզմների միջոցով կարող ենք դիմել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Վաղը ընդդիմության խորհրդարանական ներկայացուցչությունը, օրինագիծը օրենսդիրում կգրանցի: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ-ի և ԺՀՄԻԳ-ի բոլոր նկատառումներն առավելագույնը հաշվի առնել», հայտարարել է Վաշաձեն: