Քաղաքական հարցերով փորձագետ Ռամազ Սակղվարելիձեն գտնում է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտվելու դեպքում չի կարողանա ժողովրդին փողոց դուրս բերել։
«Որպես կանոն մեզ մոտ ընտրությունների երկրորդ օրն ավելի մեծ սպասելիքների հետ են կապում, քան հենց ընտրությունների օրը: Վերջին ժամանակահատվածում դրական ավանդույթ է դարձել, որ ընտրությունների օրը ոչինչ տեղի չի ունենում, սակայն երկրորդ օրն անկանխատեսելի է: Կարծում եմ, որ այս դեպքում ևս երկրորդ օրը կարևոր օր է լինելու, չնայած փոքր միջադեպեր ընտրությունների օրվա ընթացքում էլ են հնարավոր»,- «Պալիտրանյուս»-ի հետ զրույցում ասել է Սակղվարելիձեն՝ միևնույն ժամանակ կասկածելով, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ուժը կկարողանա մարդկանց փողոց դուրս բերել։